April 30, 2018

Մեր Մասին

BeSafe Group-ը գործունեությունը սկսել է ծավալել 2017թ.-ից:

BeSafe Group-ը իր առջև նպատակ է դրել որակապես տարբերվել մրցակիցներից՝ մատուցելով բազմաբնույթ իրավաբանական ծառայություններ կորպորատիվ հաճախորդներին։ Թեև աութսորսինգը լայն կիրառելիություն ունի բազմաթիվ երկրներում, սակայն Հայաստանում այն համեմատաբար նոր՝ զարգացող գործիք է՝ սակավ կիրառելիությամբ, և դրա հիմնական պատճառը գործարար շրջանառության մեջ աութսորսինգի արդյունավետության վերաբերյալ անհրաժեշտ ծավալի տեղեկատվության պակասն է: Օգտվելով Be Safe ընկերության իրավաբանական ծառայություններից՝ Դուք

  • Նվազեցնում եք Ձեր ծախսերը.
    Նախ և առաջ, ինչպես արդեն նշվեց, այն հնարավորություն է տալիս նվազեցնելու ընկերության ծախսերը: Այսինքն՝ իրավաբանական աութսորսինգը հաճախ ավելի արդյունավետ է, քան իրավաբան կամ իրավաբանական բաժին ունենալը, կամ առավել ևս առանց իրավաբանի մասնակցության իրավական գործընթացներին մասնակցությունը կամ իրավական խնդիրները ինքնուրույն և հիմնականում անհաջող լուծելը:
  • Խնայում եք Ձեր ժամանակը.
    Իրավաբանական աութսորսինգը հնարավորություն է տալիս խնայել անձնակազմը կառավարելու համար հատկացվող ժամանակը: Բազմաթիվ են դեպքերը, երբ ընկերությունը կամ անհատը դիմում է իրավաբանական գրասենյակ, արդեն իր իրավական խնդիրը լուծելու ինքնուրույն և անհաջող բազմաթիվ փորձերից հետո։
  • Նվազեցնում եք ընկերության ռիսկի պրոֆիլըև գործընկերների մոտ ընկերության նկատմամբ բարձրացնում վստահությունը: Բացի այդ որևէ իրավաբան օբյեկտիվորեն չի կարող մասնագիտացված լինել բոլոր իրավական ոլորտներում և համարժեք արձագանքել ծագող իրավական խնդիրներին, մինչդեռ իրավաբանական աուտսորսինգն ապահովվում է տարբեր մասնագիտացում ունեցող իրավաբանների խմբի մշտական աջակցությունը բիզնեսին:
  • Ավելացնում եք Ձեր Շահույթը, ինչը հնարավոր է ինչպես անհուսալի թվացողընկերության պարտքերի հավաքագրման, բռնագանձման միջոցով, այնպես էլ իրավաբանորեն գրագետ կազմված պայմանագիր ունենալու և ծախսերը նվազեցնելու միջոցով:
  • Վստահությունը կարևորագույն նախապայման է իրավական գործընթացներում և բանակցություններում հաջողության հասնելու համար և պոտենցիալ ուժ՝ դիմակայելու իրավական մարտահրավերներին: